Մադրիդի «Ռեալը» շարունակում է խնդիրների բախվել թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ պայմանագրի երկարաձգման հարցում։ Այս մասին հաղորդում է Diario SPORT-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն հոգնել է այն ֆինանսական պայմաններից, որոնք առաջ է քաշում բրազիլացին։ Հարձակվողը ցանկանում է «արքայական» ակումբում վաստակել տարեկան շուրջ 30 միլիոն եվրո, ինչպես նաև պահանջում է 15 միլիոն եվրոյի չափով բոնուս՝ նոր համաձայնագիրը ստորագրելու դիմաց։ «Սերուցքայինները» կտրականապես դեմ են նման պահանջների բավարարմանը։
Ստեղծված իրավիճակում «Ռեալի» ղեկավարությունը վերջնագիր է ներկայացրել Վինիսիուսին՝ զգուշացնելով, որ եթե նա չհամաձայնի կնքել նոր պայմանագիրը, ապա այս ամռանը կվաճառվի։
Նշվում է, որ տաղանդավոր ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը», իսկ հնարավոր տրանսֆերի արժեքը կարող է կազմել 160 միլիոն եվրո։
























































