Իտալական ֆուտբոլի ֆունկցիոներները վերջին օրերին ակտիվորեն աշխատում են ազգային հավաքականի համար նոր գլխավոր մարզիչ գտնելու ուղղությամբ։ Պաոլո Մալդինին և Լեոնարդոն այդ պաշտոնն առաջարկել էին Կառլո Անչելոտիին և Պեպ Գվարդիոլային, սակայն երկուսից էլ մերժում են ստացել։
«Շնորհակալ եմ, ինձ համար դա մեծ պատիվ է, բայց հիմա ես պատրաստ չեմ դրան։ Եթե ես որևէ աշխատանք եմ կատարում, ապա նվիրվում եմ 100 տոկոսով»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում իտալական La Gazzetta dello Sport պարբերականը։
Հաղորդվում է նաև, որ բանակցությունների ժամանակ իսպանացի մասնագետը վերահաստատել է մարզչական կարիերայում դադար վերցնելու իր հաստատակամ մտադրությունը։
Հիշեցնենք՝ ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Պեպ Գվարդիոլայի և Կառլո Անչելոտիի մերժումներից հետո Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան համաձայնության է հասել Անդրեա Պիռլոյի հետ։ 47-ամյա մասնագետն արդեն ընդունել է առաջարկը և ազգային թիմը կգլխավորի մինչև 2030 թվականը։


























































