Կիլիան Մբապեն դարձավ պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որն անցկացրել է Աշխարհի առաջնության 20 հանդիպում։
Ֆրանսիացի հարձակվողը մեկնարկային կազմում կլինի 2026 թվականի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Մարոկկոյի դեմ հանդիպմանը։
Սա Մբապեի 20-րդ հանդիպումն է մրցաշարում. 27 տարեկան և 201 օրական հասակում նա ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որը հասել է այս նշաձողին։
Ավելին, Մբապեն Դիդիե Դեշամի գլխավորությամբ մասնակցել է Աշխարհի առաջնության բոլոր 20 հանդիպումներին, ինչը ևս ռեկորդ է՝ մեկ մարզչի գլխավորությամբ այդքան հանդիպում անցկացրած ֆուտբոլիստի համար։
























































