«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Լամին Յամալը խոսել է «Էլ Կլասիկոյի» շրջանակում Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարկ Կուկուրելյայի հետ հնարավոր դիմակայության մասին։
«Կուկուրելյային ասել եմ, որ առաջին «Էլ Կլասիկոյում» նա դաշտ դուրս կգա հենց մեկնարկից, բայց երկրորդում՝ հաստատ ոչ, որովհետև ես նրան խաղադաշտում ուղղակի «կուտեմ»»,- ֆուտբոլիստի այս համարձակ հայտարարությունն է փոխանցում The Touchline-ն իր X-ի էջում։
Այժմ Մարկ Կուկուրելյան և Լամին Յամալը գտնվում են Իսպանիայի ազգային հավաքականի ճամբարում և մասնակցում են Աշխարհի 2026 թվականի առաջնությանը։ «Կարմիր ֆուրիան» H խմբի առաջին հորիզոնականով դուրս է եկել մրցաշարի փլեյ-օֆֆ և 1/16 եզրափակիչում կմրցի Ավստրիայի ընտրանու հետ։
Հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 2-ին, և կմեկնարկի ժամը 23:00-ին։

























































