Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի ծառայություններն առաջարկվել են Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Մանչեսթեր Սիթիին»։ Այս մասին հայտնում է իսպանական հեղինակավոր Marca պարբերականը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայում մանչեսթերյան ակումբում դիտարկում են 23-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը ձեռք բերելու հնարավորությունը։
Օրեր առաջ մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հույսեր չի կապում Կամավինգայի հետ և պատրաստ է բաժանվել նրանից։
Նշենք, որ Transfermarkt պորտալը Էդուարդո Կամավինգայի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան թիմի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառ։


























































