Մադրիդի «Ռեալի» նորեկ, Իսպանիայի հավաքականի ձախ պաշտպան Մարկ Կուկուրելյան համեմատել է Լամին Յամալին և Կիլիան Մբապեին։
«Սերուցքայինների» նորեկն իր նախապատվությունը տվել է ազգային թիմի խաղընկերոջը, որը պաշտպանում է կատալոնական «Բարսելոնայի» գույները, սակայն նաև մի կարևոր վերապահում է արել՝ մադրիդյան ակումբի երկրպագուների շրջանում թյուրըմբռնումներից խուսափելու համար:
«Յամա՞լ, թե՞ Մբապե։ Քանի դեռ ընթանում է Աշխարհի առաջնությունը՝ ընտրում եմ Լամինին»,- «Չելսիի» նախկին ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում Madrid Zone-ը։
Հիշեցնենք, որ Կուկուրելյայի՝ Մադրիդ տեղափոխության մասին հայտարարվեց Մունդիալի մեկնարկից կարճ ժամանակ անց։ Այդ տրանսֆերային գործարքը գնահատվում է շուրջ 60 մլն եվրո։
Նշենք նաև, որ հուլիսի 2-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին, Իսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի շրջանակում ուժերը կչափի Ավստրիայի ընտրանու հետ։
























































