Գերմանիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Կայ Հավերցը խոսել է իր ուրույն խաղաոճի մասին։
27-ամյա ֆուտբոլիստն աշխարհի 2026 թվականի առաջնությունում անցկացրած երկու հանդիպումներում արդեն հասցրել է դառնալ երկու գոլի հեղինակ։ Խմբային փուլի երրորդ տուրի՝ Էկվադորի հավաքականի դեմ կայանալիք խաղին ընդառաջ, գերմանացի հարձակվողը մանրամասնել է խաղադաշտում իր գործողությունների տրամաբանությունը։
«Մրցակցի պաշտպանները երբեք չպետք է իմանան, թե որտեղ եմ ես գտնվում, ուր եմ շարժվում և ինչ եմ պատրաստվում անել։ Ես փորձում եմ նրանց համար պարզապես ուրվական լինել»,- Հավերցի խոսքերն է մեջբերում հեղինակավոր Guardian պարբերականը։
Հիշեցնենք, որ Գերմանիայի և Էկվադորի հավաքականների միջև դիմակայությունը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 00։00-ին։ Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմն իր ակտիվում ունի վաստակած վեց միավոր և արդեն իսկ երաշխավորել է իր տեղը 1/16 եզրափակիչում։
























































