Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին և Ֆրանսիայի ընտրանու հարձակվող Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուների վարկանիշում (առանց 11-մետրանոցների հաշվառման) կիսում են երկրորդ հորիզոնականը։
Երկու աստղային ֆուտբոլիստների ակտիվում էլ կա 14-ական գոլ: Նույնքան գնդակ խաղային իրավիճակներից հեղինակել է նաև բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն։
Առանց 11-մետրանոցների հաշվառման՝ Մունդիալների պատմության լավագույն ռմբարկուն շարունակում է մնալ գերմանացի Միրոսլավ Կլոզեն, որի հաշվին կա 16 գնդակ:
Նշենք սակայն, որ ավելի վաղ Մեսսին արդեն շրջանցել էր Կլոզեին մրցաշարի պատմության բացարձակ լավագույն ռմբարկուների վարկանիշում (ներառյալ 11-մետրանոցները)՝ իր գոլերի ընդհանուր քանակը հասցնելով 18-ի։
ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակն առանց 11-մետրանոցների.
1. Միրոսլավ Կլոզե (Գերմանիա) — 24 խաղ, 16 գոլ
2. Լիոնել Մեսսի (Արգենտինա) — 28 խաղ, 14 գոլ
3. Ռոնալդո (Բրազիլիա) — 19 խաղ, 14 գոլ
4. Կիլիան Մբապե (Ֆրանսիա) — 16 խաղ, 14 գոլ
5. Գերդ Մյուլեր (Գերմանիա) — 13 խաղ, 13 գոլ
6. Ժյուստ Ֆոնտեն (Ֆրանսիա) — 6 խաղ, 13 գոլ
7. Պելե (Բրազիլիա) — 14 խաղ, 12 գոլ
























































