«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը կարծում է, որ մանկունիացիները պետք է պայմանագիր կնքեն Գերմանիայի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ֆելիքս Նմեչայի հետ:
«Որքան հաճախ է Նմեչան խաղում այնպես, ինչպես այն երեկո [ԱԱ-ի շրջանակում Կոտ դ’Իվուարի դեմ խաղում], այնքան ավելի թանկ է դառնում նրա տրանսֆերը: Բայց հիմա մենք լսում ենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է 100 միլիոն ֆունտ ստեռլինգ վճարել «Վեսթ Հեմից» Մատեուս Ֆերնանդեշի համար։ Ուստի նրանք ստիպված կլինեն այլընտրանքային տարբերակներ փնտրել աշխարհի առաջնությունում, ինչպես նաև ուշադրություն դարձնել եվրոպական այլ լիգաներին»,– անգլիացի նախկին ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Metro պարբերականը՝ հղում անելով ITV-ին։
Հավելենք, որ ավարտված ակումբային մրցաշրջանում Նմեչան բոլոր մրցաշարերում ընդհանուր առմամբ մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































