Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Գարեթ Բեյլը գնահատել է Ժոզե Մոուրինյուի հեռանկարները «արքայական» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։
«Նա կարող է որոշակիորեն սադրել ֆուտբոլիստներին՝ միայն նրա համար, որ վերջիններս դաշտում իրենց առավելագույնը դրսևորեն։ Ժոզեն փորձում է հասկանալ յուրաքանչյուր խաղացողի և անում է հնարավոր ամեն ինչ՝ նրանց աշխատել ստիպելու համար։
Երբեմն դա կարող է արվել լրատվամիջոցներում հիշատակման միջոցով, իսկ երբեմն էլ՝ պարզապես ընկերաբար ուսին թփթփացնելով։
Ժոզեն արդեն աշխատել է «Ռեալում», նա հիանալի հասկանում է թիմի դինամիկան և գիտի, թե ինչպես է այնտեղ ամեն ինչ կառուցված։ Նա անպայման կմշակի մի ծրագիր, որը կօգնի հասնել ցանկալի արդյունքի»,- Բեյլի խոսքերն է փոխանցում The Athletic-ը։
























































