Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Իսպանիայի հավաքականը կմրցի Սաուդյան Արաբիայի ընտրանու հետ: «Կարմիր ֆուրիայի» վինգեր Լամին Յամալն այդ հանդիպմանը պատրաստ կլինի խաղադաշտում անցկացնել մոտ 60 րոպե։ Այս մասին հայտնում է COPE-ն։
Ավելի վաղ ֆուտբոլիստը նշել էր, որ դեռ ի վիճակի չէ մասնակցել ամբողջական հանդիպումների: Միևնույն ժամանակ, Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն հայտնել էր, որ 18-ամյա Յամալը պատրաստ է խաղալ մոտավորապես մեկ խաղակես:
Կաբո Վերդեի դեմ կայացած նախորդ խաղում (0-0) Յամալը դաշտում անցկացրել է 19 րոպե՝ գումարած մրցավարի կողմից փոխհատուցված ժամանակը:
Իսպանիայի և Սաուդյան Արաբիայի հավաքականների միջև հանդիպումը կմեկնարկի հունիսի 21-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին։
























































