Աշխարհի 2026 թվականի առաջնության առաջին տուրում գրանցվել է 75 գոլ, միջինը 3.13 գոլ մեկ խաղում։
Առաջին ցուցանիշը (գոլերի քանակ) ռեկորդային է Աշխարհի առաջնությունների պատմության մեջ։ Սակայն, նաև պետք է նշել, որ ի տարբերություն նախորդ ԱԱ-ների, մրցաշարի մասնակիցների, հետևաբար՝ հանդիպումների քանակն ավելացել է։
Իսկ ահա երկրորդ՝ գոլերի միջին ցուցանիշը, ամենաբարձրն է 21-րդ դարում։ Միայն 1958 թվականին է խմբային փուլի առաջին տուրում գրանցվել ավելի բարձր ցուցանիշ։
Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնությունը անցկացվում է չորս տարին մեկ։ Ներկայիս մրցաշարն անցկացվում է երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։
























































