Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությանը (ԱԱ-2026) ընդառաջ կայացել են մի քանի ուշագրավ ընկերական հանդիպումներ։
Ռոտերդամի «Ֆեյենորդ» մարզադաշտում Նիդերլանդների ազգային հավաքականը հյուրընկալել էր Ալժիրին։ Հանդիպումն ավարտվեց աֆրիկյան թիմի անակնկալ հաղթանակով՝ 1:0։ Խաղի միակ և հաղթական գնդակը հանդիպման վերջնամասում՝ 86-րդ րոպեին, հեղինակեց Ալժիրի հավաքականի կիսապաշտպան Անիս Հաջ Մուսան:
Հիշեցնենք, որ երկու հավաքականներն էլ մասնակցելու են ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Նիդերլանդները հանդես կգա F խմբում՝ մրցելով Ճապոնիայի, Շվեդիայի և Թունիսի հետ, իսկ Ալժիրը J խմբում ուժերը կչափի Արգենտինայի, Հորդանանի և Ավստրիայի հետ։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
/news/big/i/m/sbornaya-italiya-minimalno-obygrala-lyuksemburg-v-tovarischeskom-matche_1780519172881936347.jpg)
Մեկ այլ ընկերական խաղում Լյուքսեմբուրգը սեփական հարկի տակ՝ համանուն քաղաքի «Ստադ դե Լյուքսեմբուրգ» մարզադաշտում, ընդունել էր Իտալիայի ազգային հավաքականին։ «Սկուադրա աձուրան» կարողացավ նվազագույն՝ 1:0 հաշվով առավելության հասնել դաշտի տերերի նկատմամբ:
Միակ գոլը երկրորդ խաղակեսի սկզբում՝ 49-րդ րոպեին, խփեց Միլանի «Ինտերի» հարձակվող Ֆրանչեսկո Էսպոզիտոն։
Ի տարբերություն Նիդերլանդների և Ալժիրի՝ Իտալիայի և Լյուքսեմբուրգի ընտրանիները չեն կարողացել որակավորվել ԱԱ-2026-ի եզրափակիչ փուլին։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչ փուլին, որն անցկացվելու է հունիսի 11-ից հուլիսի 19-ը, պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի 48 հավաքական։




























































