Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության 2025/26 մրցաշրջանի եզրափակիչում այսօր՝ մայիսի 27-ին, Լայպցիգի «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում միմյանց բախվեցին անգլիական «Քրիստալ Փելասն» ու իսպանական «Ռայո Վալեկանոն»։ Լարված պայքարում ընթացող հանդիպումն ավարտվեց անգլիական ակումբի նվազագույն՝ 1-0 հաշվով հաղթանակով։
Խաղի միակ և վճռորոշ գոլը երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 51-րդ րոպեին, Ադամ Ուորթոնի փոխանցումից հետո հեղինակեց «արծիվների» ֆրանսիացի հարձակվող Ժան-Ֆիլիպ Մատետան։
Նշենք, որ այս եզրափակիչը պատմական և բացառիկ նշանակություն ուներ երկու ակումբների համար էլ. թե՛ «Քրիստալ Փելասը», թե՛ «Ռայո Վալեկանոն» իրենց պատմության մեջ երբևէ չէին հաղթել որևէ եվրագավաթ և նույնիսկ չէին խաղացել եվրագավաթային եզրափակիչում։
Այսպիսով, լոնդոնյան թիմը գրանցեց աննախադեպ հաջողություն՝ նվաճելով իր պատմության առաջին եվրոպական տիտղոսն ու տոնելով վաղեմի երազանքի իրականացումը։



























































