Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուր Մելոն, չնայած տրանսֆերային շշուկներին, ցանկանում է մնալ թիմում, հաղորդում է ESPN-ը։
23-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։ Վերջին օրերին Արտուրի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Տոտենհեմն» ու «Յուվենթուսը»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» պատրաստ է առաջին թիմի մի շարք ֆուտբոլիստների վաճառել, որպեսզի ամռանը ձեռք բերի Լաուտարո Մարտինեսի և Նեյմարի տրանսֆերները։