Իսպանիայի Լա լիգայի վերջին՝ 38-րդ տուրում չեմպիոնի տիտղոսն արդեն ապահոված «Բարսելոնան» արտագնա խաղում 1-3 հաշվով պարտվեց «Վալենսիային»: Հանդիպման 61-րդ րոպեին կատալոնացիներին առաջ մղեց Ռոբերտ Լևանդովսկին, ում համար սա հրաժեշտի հանդիպում էր թիմի կազմում: Սակայն դաշտի տերերը կարողացան բեկել խաղի ընթացքը՝ Խավի Գերայի (66), Խավի Ռիոխայի (71) և 90+8-րդ րոպեին Գիդո Ռոդրիգեսի խփած գոլերի շնորհիվ: «Բարսելոնան» մրցաշրջանը եզրափակեց 94 միավորով։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 4-2 հաշվով վստահ հաղթանակ տարավ Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ: Մադրիդցիների կազմում աչքի ընկան Գոնսալո Գարսիան (12), Ջուդ Բելինգեմը (41), Կիլիան Մբապեն (51) և Բրահիմ Դիասը (89): Հյուրերից գոլերը հեղինակեցին Գորկա Գորուսետան (45+1) և Ուրկո Իսետան (90+1): Խաղն առանձնահատուկ էր նրանով, որ սա վերջին հանդիպումն էր «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի, պաշտպան Դավիդ Ալաբայի և ավագ Դանիել Կարվախալի համար: Կարվախալն իր հրաժեշտի խաղում աչքի ընկավ գոլային փոխանցումով և փոխարինվեց 84-րդ րոպեին: «Արքայական» ակումբը մրցաշրջանն ավարտեց 86 միավորով՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը:
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշրջանի արդյունքներով հայտնի դարձան նաև այն թիմերը, որոնք լքում են Լա Լիգան: Հաջորդ մրցաշրջանում Սեգունդայում հանդես կգան մրցաշարային աղյուսակի վերջին երեք տեղերը զբաղեցրած թիմերը՝ «Մալյորկան» (42 միավոր), «Ժիրոնան» (41) և «Ռեալ Օվիեդոն» (29):
Հիշեցնենք, որ առաջնության վերջին տուրի շրջանակում մայիսի 24-ին կկայանա «Վիլյառեալ» — «Աթլետիկո Մադրիդ» հանդիպումը: Երկու թիմերն էլ վաստակել են 69-ական միավոր և արդեն վաղաժամ ապահովել են իրենց տեղը Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում:
Զուգահեռաբար ընթացող մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
- «Սելտա» — «Սևիլյա»՝ 1-0, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ
- «Դեպորտիվո Ալավես» — «Ռայո Վալեկանո»՝ 1-2, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
- «Էսպանյոլ» — «Ռեալ Սոսյեդադ»՝ 1-1, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
- «Խետաֆե» — «Օսասունա»՝ 1-0, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ
- «Ժիրոնա» — «Էլչե»՝ 1-1, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
- «Մալյորկա» — «Ռեալ Օվիեդո»՝ 3-0, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ
- «Ռեալ Բետիս» — «Լևանտե»՝ 2-1, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
























































