Իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոն մոտ ժամանակներս կհայտարարվի որպես Լոնդոնի «Չելսիի» նոր գլխավոր մարզիչ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբն իսպանացի մասնագետի հետ կնքելու է քառամյա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2030 թվականի հունիսը։ Նշվում է, որ գործարքի բոլոր մանրամասներն արդեն համաձայնեցված են, և Ալոնսոն առաջիկա օրերին կժամանի Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք՝ թիմի հետ աշխատանքն անմիջապես սկսելու նպատակով։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում ակումբի և մարզչի միջև ձեռք բերված սկզբունքային համաձայնության մասին։
Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոյի նախորդ աշխատավայրը Մադրիդի «Ռեալն» էր, որը նա գլխավորել է 2025 թվականի հունիսից մինչև 2026 թվականի հունվարի 12-ը։
«Արքայական ակումբի» ղեկին նա անցկացրել է ընդհանուր առմամբ 28 հանդիպում՝ տոնելով 20 հաղթանակ, 3 անգամ գրանցելով ոչ-ոքի և կրելով 5 պարտություն։
Իսպանացի մասնագետն առավել հայտնի է Լևերկուզենի «Բայերում» կատարած իր տպավորիչ աշխատանքով, որի հետ նախկինում պատմության մեջ առաջին անգամ հռչակվել էր Գերմանիայի չեմպիոն։




























































