«Լիվերպուլը» մտադիր է պայմանագիր կնքել «Մոնակոյի» կիսապաշտպան Մագնես Ակլիուշի հետ, հայտնում է L’Equipe-ը:
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆրանսիացին դիտարկվում է որպես Մոհամեդ Սալահի հնարավոր փոխարինող։ Սպասվում է, որ եգիպտոսցի ֆուտբոլիստը 2026 թվականի ամռանն ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա անգլիական ակումբից։
Հատկանշական է, որ «Լիվերպուլին» չի խանգարում խաղացողի դիմաց 50 միլիոն եվրո ստանալու «Մոնակոյի» պահանջը։ Այնուամենայնիվ, մերսիսայդյան ակումբը կարող է բախվել մրցակցության «Տոտենհեմի» կողմից այն դեպքում, եթե լոնդոնցիները պահպանեն իրենց տեղն Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Ակլիուշը «Մոնակոյի» կազմում հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից, և նրա պայմանագրի ժամկետը մոնեգասկների հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 42 հանդիպումներում կիսապաշտպանը դարձել է 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։




























































