Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Բրենտֆորդի» դարպասը (3-0):
«Քաղաքայինների» կազմում 60-րդ րոպեին հաշիվը բացեց Ժերեմի Դոկուն, իսկ 75-րդ րոպեին Էրլինգ Հալանդը կրկնապատկեց այն։ Մրցավարի ավելացրած 90+2-րդ րոպեին Օմար Մարմուշը Հալանդի փոխանցումից հետո խփեց թիմի երրորդ գոլը՝ հաշիվը դարձնելով խոշոր։
Այս հաղթանակից հետո մանչեսթերցիները վաստակեցին 74 միավոր և շարունակում են զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ 2 միավորով զիջելով առաջատար «Արսենալին», որն ունի 76 միավոր։ «Բրենտֆորդը» 51 միավորով հանգրվանել է 8-րդ տեղում։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․























































