«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը վնասվածք է ստացել իսպանական Լա լիգայի 33-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ խաղում 11-մետրանոցն իրացնելիս։
Բարսելոնայում ընթացող հանդիպման 40-րդ րոպեին 18-ամյա իսպանացին անվրեպ է իրացրել նշանակված տուգանային հարվածը և բացել խաղի հաշիվը (1:0), սակայն գոլը տոնելու փոխարեն նա միանգամից վայր է ընկել խոտածածկին։
Դաշտում բժշկական առաջին օգնություն ստանալուց հետո երիտասարդ հարձակվողն ինքնուրույն լքել է խաղադաշտն ու միանգամից ուղևորվել հանդերձարան։

























































