Իտալական «Ինտերի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում իր հետևորդներին հիշեցրել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված ամենամյա միջոցառման մասին:
Հայ ֆուտբոլիստն Ինստագրամի իր պաշտոնական էջի «Սթորի» (Story) հավելվածում թեմատիկ լուսանկար է հրապարակել՝ կիսվելով ավանդական դարձած ջահերով երթի անցկացման մանրամասներով։
Նշենք, որ զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը նախատեսված է ապրիլի 23-ին։ Մասնակիցները կշարժվեն մայրաքաղաքի Հանրապետության հրապարակից՝ ժամը 20։00-ին։



























































