Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» պարտվեց «Լիդսին» (1-2):
Հյուրերի կազմում խաղի 5-րդ և 29-րդ րոպեներին աչքի ընկավ Նոա Օկաֆորը՝ դառնալով դուբլի հեղինակ։
«Կարմիր սատանաների» կազմում 56-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Լիսանդրո Մարտինեսը՝ հյուրերի հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինի մազերը քաշելու համար։
Արդեն 69-րդ րոպեին տանտերերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. գոլ խփեց Կազեմիրոն, սակայն ավելին անել մանկունիացիները չկարողացան անել։
Չնայած պարտությանը՝ «Մանչեսթեր Յունայթեդը» 55 միավորով շարունակում են եզրափակել լավագույն եռյակը: «Լիդսը» 36 միավորով 15-րդն է:
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































