Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից, եթե ակումբը չհաղթի Անգլիայի Պրեմիեր լիգայում կամ Չեմպիոնների լիգայում: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Լոնդոնյան ակումբի ղեկավարության մոտ կասկածներ են առաջացել՝ հաշվի առնելով վերջին մի քանի մրցաշրջանների ընթացքում կատարված խոշոր ֆինանսական ներդրումները, որոնց ֆոնին թիմին չի հաջողվում նվաճել որևէ նշանակալի տիտղոս:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարությունն արդեն գտել է իսպանացի մասնագետին հնարավոր փոխարինողի։
«Զինագործների» նոր գլխավոր մարզիչ կարող է դառնալ թիմի նախկին ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասը, ով ներկայումս գլխավորում է իտալական «Կոմոն»։ Նրա թիմն ընթացիկ մրցաշրջանում պայքարում է հաջորդ տարվա եվրագավաթների ուղեգիր նվաճելու համար։
Նշենք, որ Միկել Արտետան «Արսենալը» գլխավորում է 2019 թվականից։ Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 20-ը:



























































