Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի քառորդ եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս 2:0 հաշվով կարևոր հաղթանակ տարավ «Բարսելոնայի» նկատմամբ:
Հանդիպումը կայացավ կատալոնական ակումբի «Սպոթիֆայ Կամպ Նոու» մարզադաշտում:
Խաղի բեկումնային պահն արձանագրվեց առաջին խաղակեսի վերջնամասում՝ 44-րդ րոպեին, երբ դաշտի տերերի պաշտպան Պաու Կուբարսին կարմիր քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից: Թվային առավելությունը մադրիդցիներն իրացրին գրեթե անմիջապես. ընդամենը մեկ րոպե անց Խուլիան Ալվարեսը բացեց հաշիվը: Երկրորդ խաղակեսում՝ 70-րդ րոպեին, Ալեքսանդր Սյորլոտը խփեց հյուրերի երկրորդ գնդակը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը:
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին՝ Մադրիդի «Սիվիտաս Մետրոպոլիտանո» մարզադաշտում:
Հիշեցնենք, որ մրցաշարի 1/8 եզրափակչում «կապտանռնագույնները» երկու խաղերի հանրագումարով վստահորեն հաղթել էին անգլիական «Նյուքասլին» (8:3), իսկ «Ատլետիկոն» պայքարից դուրս էր թողել Լոնդոնի «Տոտենհեմին» (7:5):
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ


























































