Իտալիայի Ա Սերիայի 31-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ ընդունեց «Միլանին» և նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակ տոնեց։
Հանդիպման միակ և հաղթական գոլը 79-րդ րոպեին հեղինակեց նեապոլյան թիմի հարձակվող Մատեո Պոլիտանոն։
Նշենք, որ Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմն Իտալիայի առաջնությունում տարավ 5-րդ անընդմեջ հաղթանակը: Այս հաջողությունից հետո «Նապոլին» վաստակեց 65 միավոր՝ մրցաշարային աղյուսակում 2 միավորով շրջանցելով հենց «Միլանին», և բարձրացավ երկրորդ հորիզոնական։
Ինչ վերաբերում է Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմին, ապա միլանյան ակումբն Ա Սերիայի վերջին վեց խաղերում գրանցել է 3 հաղթանակ և կրել նույնքան պարտություն։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































