Իտալական «Ինտերի» մամուլի ծառայությունը հաճելի անակնկալ է մատուցել իր հայ երկրպագուներին։
Միլանյան ակումբի սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում հրապարակվել է տեսանյութ վերջին դերբիի դրվագներից մեկով, որի ֆոնին հնչում է երգիչ Արամ Ասատրյանի «Հայ եմ ես, հայ ես դու» հայտնի ստեղծագործությունը։
«Ներաձուրիները» հրապարակմանը կից հայերենով կատարել են հետևյալ գրառումը.
«Դերբիի մթնոլորտը! ✨ Հետևեք մեզ՝ Հայաստանի մասին ավելի շատ բովանդակության համար 🇦🇲»։
Հիշեցնենք, որ «Ինտերի» կազմում հաջողությամբ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, ինչն ակնհայտորեն նպաստում է ակումբի կողմից հայկական լսարանի նկատմամբ նմանատիպ ջերմ վերաբերմունքին և առանձնահատուկ ուշադրությանը։




























































