Անգլիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը պատմել է, որ Դուբայի վրա իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ ստիպված է եղել ընտանիքի հետ պատսպարվել իր տան նկուղում։
Նախորդ տարի Ֆերդինանդը կնոջ և երեք երեխաների հետ մշտական բնակություն էր հաստատել Դուբայում։ Վերջին օրերին, Իսրայելի և ԱՄՆ-ի մասնակցությամբ զինված հակամարտության սրման ֆոնին, քաղաքը պարբերաբար ենթարկվում է հարձակումների Իրանի կողմից։
Անգլիացի նախկին ֆուտբոլիստը կիսվել է իր ապրումներով՝ նշելով, որ փորձում են հնարավորինս հանգիստ արձագանքել ստեղծված իրավիճակին.
«Սարսափելի է, երբ լսում ես հրթիռների և կործանիչների ձայներ։ Շատ կարևոր է երեխաներին բացատրել, թե ինչ է կատարվում, և օգնել նրանց հաղթահարել այս իրավիճակը։ Պետք է փորձել պահպանել հանգստություն և հանգստացնել շրջապատողներին։
Անկեղծ ասած, իրավիճակը փոքր-ինչ վախենալու էր, բայց, որքան էլ տարօրինակ է, միևնույն ժամանակ ինձ լիովին ապահով և պաշտպանված էի զգում։ Իմ ստուդիան վերածվել է բունկերի։ Հենց առաջին գիշերը, երբ սկսվեց այս ամբողջ աղմուկը, մեզ խորհուրդ տվեցին իջնել նկուղ, և մենք այնտեղ քնեցինք։ Մենք փորձում ենք խելամտորեն օգտագործել այդ տարածքը»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում The Mirror-ը։


























































