Միլանի «Ինտերի» պաշտոնական սոցիալական հարթակները շարունակում են հիանալ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղով և հատուկ ուշադրություն դարձնել հայ երկրպագուներին։
Իտալական ակումբի հերթական հրապարակումը նվիրված է եղել Մխիթարյանի կատարած փայլուն փոխանցմանը։ Ակումբի մամուլի ծառայությունը տեսանյութին կից կատարել է հետևյալ գրառումը.
«Մխիթարյանի փոխանցումը՝ մաքուր պոեզիա։
🇦🇲 Հետևիր մեզ՝ Հայաստանի համար ստեղծված այլ բովանդակության համար»։
Посмотреть эту публикацию в Instagram
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը շարունակում է վստահորեն հանդես գալ և առանցքային դերակատարություն ունենալ Կրիստիան Կիվուի գլխավորած թիմում։


























































