«Սանտոսի» աստղային հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ հնարավոր է՝ արդեն այս տարվա դեկտեմբերին հրաժեշտ տա պրոֆեսիոնալ ֆուտբոլին։
«Չգիտեմ, թե ինչ կլինի ապագայում։ Գուցե դեկտեմբերին ավարտեմ կարիերաս․ կտեսնենք՝ ինչ կհուշի սիրտս»,- Cazé TV-ին տված հարցազրույցում անկեղծացել է բրազիլացի աստղը։
Նշենք, որ Նեյմարը «Սանտոսի» սան է և հարազատ ակումբում կրկին ելույթ է ունենում 2025 թվականի հունվարից։ Թեև 34-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը բրազիլական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ավարտը, նրա մարզական ապագան մնում է անորոշ։
Սան Պաուլուն ներկայացնող ակումբի կազմում իր ողջ կարիերայի ընթացքում Նեյմարը բոլոր մրցաշարերում անցկացրել է ընդհանուր առմամբ 254 հանդիպում՝ դառնալով 147 գոլի և 71 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ հարձակվողի ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։

























































