Իտալիայում մայիսի 4-ից կարանտինը կմեղմվի, հայտնում է երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն:
Ըստ ամենայնի, այդ փաստը կազդի նաև ֆուտբոլի վրա. կթույլատրվեն անհատական մարզումները, իսկ մայիսի 18-ից՝ թիմային մարզումները:
«Մենք նպատակ ունենք աստիճանաբար վերադառնալ բնականոն կյանքի: Մայիսի 4-ից կվերսկսվեն աշխատանքները կառուցապատումից մինչև արտադրություն:
Կոշտ կարանտինը պետք է թուլացնել, քանի որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը գնալով վատթարանում է: Նոր մանրամասներ մենք կհաղորդենք մյուս շաբաթվա սկզբին»,-ասել է Կոնտեն:
Հաղորդվում է, որ մայիսի 4-ից ռեստորաններն ու բարերը չեն աշխատի, իսկ դպրոցները կբացվեն միայն սեպտեմբերին:
Իտալիայում կորոնավիրուսից մահացել է 26 հազարից ավելի մարդ: