Այսօր՝ հունվարի 21-ին, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ և «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան օրը։
Այս առիթով ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը անդրադարձ է կատարել հայ ֆուտբոլիստի կարիերայի հիշարժան դրվագներին։ Կառույցի պաշտոնական էջը վերհիշել է Մխիթարյանի հաջողությունը՝ հրապարակելով նրա մասնակցությամբ կադրեր և շնորհավորելով տոնի առթիվ։


























































