Իտալիայի առաջնության 21-րդ տուրի շրջանակում «Կալյարին» սեփական հարկի տակ ընդունել էր «Յուվենտուսին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Հանդիպման միակ և հաղթական գոլը 65-րդ րոպեին հեղինակեց իտալացի կիսապաշտպան Լուկա Մացիտելին։
Այս հաղթանակով սարդինյան ակումբն ընդհատեց 3 խաղից բաղկացած առանց հաղթանակների շարքը։ «Յուվենտուսի» համար սա առաջին պարտությունն էր դեկտեմբերի 7-ից ի վեր։
Մրցաշարային աղյուսակում «Կալյարին» 21 խաղից հետո 22 միավորով զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։ Թուրինյան ակումբը 39 միավորով 5-րդն է։
Հաջորդ տուրում «Կալյարին» հունվարի 24-ին կհյուրընկալվի «Ֆիորենտինային», իսկ «Յուվենտուսը» հունվարի 25-ին կընդունի «Նապոլիին»:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակն այս պահին



























































