ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի «Ունիվերսիտատեա Կրայովա» — «Նոա» խաղի մրցավարական կազմը։
Հանդիպումը կսպասարկի Իսրայելի ներկայացուցիչ Գալ Լեյբովիցը։ Եզրային մրցավարներ են նշանակվել Դոր Մեդինան և Յոսի Բաբայոֆը, իսկ չորրորդ պաշտոնյան կլինի Դեկել Զինոն։
Տեսամրցավարը (VAR) Էյթան Շմուելևիցն է՝ Շալոմ Բեն Աբրահամի օգնությամբ։
Խաղը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։



























































