«Մանչեսթեր Յունայթեդը» քննարկում է կազմը ուժեղացնելու տարբերակները։ TEAMtalk-ի տվյալներով՝ «Կարմիր սատանաները» հետաքրքրված են Մյունխենի «Բավարիայի» աստղային հարձակվող Հարրի Քեյնի ձեռքբերմամբ։
Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիները Քեյնին համարում են իրենց վերակառուցման ճանապարհին առանցքային խաղացող։ Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի»՝ Քեյնին ամռանը ձեռք բերելու հնարավորությունները կախված կլինեն թիմի դիրքից Պրեմիեր լիգայում և նրանից, թե արդյոք այն կհասնի եվրոպական մրցաշարերին։
Աղբյուրը նաև ընդգծում է, որ «Տոտենհեմը» նույնպես ցանկանում է Քեյնին վերադարձնել Անգլիա։
Հիշեցնենք, որ 2023 թվականի ամռանը Քեյնը «Տոտենհեմից» տեղափոխվեց մյունխենյան գրանդ։
Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա խաղացողը «Բավարիայի» կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը անգլիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։




























































