Մյուս շաբաթ Իսպանիայում կսկսվեն ֆուտբոլիստների թեստավորումները կորոնավիրուսի հայտնաբերման համար։ Այս մասին հաղորդում է La Razon-ը։
Աշխատանքային խումբը, որը պատասխանատու է Լա Լիգայի ու Սեգունդայի վերսկսման համար, հանդիպում է անցկացրել բժիշկների ու ակումբների ֆիզպատրաստվածության մարզիչների հետ, որպեսզի նրանց տեղեկացնի, որ ապրիլի 28-ից խաղացողները կսկսեն թեստավորվել։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով մարտի 12-ից Իսպանիայի առաջնությունը դադարեցվել էր։
Լա Լիգան հեղինակավոր մասնավոր լաբորատորիա է վարձակալել խաղացողներին թեստավորելու համար, ու արդեն 15 հազար թեստ անցկացնելու հնարավորություն ունի։