Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, MLS-ի կանոնավոր առաջնության 32-րդ տուրում «Ինտեր Մայամին» Ֆլորիդայի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքի «DRV PNK» մարզադաշտում 3։2 հաշվով հաղթեց «Սիեթլ Սաունդերսին»։
Մայամիի կազմում թիմի ավագ Լիոնել Մեսսին դարձավ երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը ներկայումս իր ակտիվում ունի 882 գոլ և 391 գոլային փոխանցում՝ ընդհանուր 1273 օգտակար գործողություն, ինչը նրան դարձնում է աշխարհի բոլոր ժամանակների ամենաարդյունավետ ֆուտբոլիստը (գոլ + գոլային փոխանցում հաշվարկով)։
Բացի այդ, Մեսսին նոր ռեկորդ սահմանեց նաև MLS-ում՝ դառնալով լիգայի պատմության ընթացքում 70 գոլի սահմանը ամենաարագ հատած խաղացողը։ Նրանից դրա համար պահանջվեց ընդամենը 46 հանդիպում։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Կառլոս Վելային, որին նույն ցուցանիշին հասնելու համար պետք էր եղել 55 խաղ։
MLS-ի ընթացիկ առաջնությունում Մեսսին մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 22 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։



























































