«Վիչենցայի» Մ17 տարեկանների ֆուտբոլիստ Էդոարդո Բոլցոնն ուղեղի արնազեղում է ստացել, հայտնում է Սերիա C-ում հանդես եկող ակումբի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստը ծայրահեղ ծանր վիճակում է:
Մի քանի ժամ առաջ ֆուտբոլիստը շտապ վիրահատության է ենթարկվել Տրեվիզոյի հիվանդանոցներից մեկում, ու այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
«Էդոարդո, դու միշտ ապացուցել ես, որ մարտիկ ես խաղադատում՝ ամեն գնդակի համար պայքարելով ավելի ուժեղ, քան ցանկացած այլ մեկը, ապացուցել ես քո մարտական ոգին: Հիմա դու ավելի բարդ պայքար ես մղում, բայց մենք գիտենք, թե դու որքան ուժեղ ես: Քո թիմակիցներն ու կարմիր-սև ընտանիքը քեզ հետ են նույնիսկ այս պայքարում: Էդոարդո, մի՛ հանձնվիր: Մենք անհամբերությամբ ենք սպասում քո վերադարձին խաղադաշտ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: