«Վիչենցայի» Մ17 տարեկանների թիմի ֆուտբոլիստ Էդոարդո Բոլցոնն 8 օր անց գիտակցության է եկել այն բանից հետո, ինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Այս պահին ֆուտբոլիստի կյանքին ոչինչ չի սպառնում․ նա վերջերս վիրահատության էր ենթարկվել և գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում՝ ուղեղի արնազեղում ստանալուց հետո։
«Նրա առաջին մտքերը եղել են ֆուտբոլի բացակայության և թիմակիցների մասին։ Երբ իմացավ, թե մարդիկ ինչպես են աջակցում իրեն, երջանիկ էր։ Էդո, այս խաղը դեռ երկար կտևի, բայց մենք քեզ հետ ենք այս պայքարում ու վստահ ենք, որ դու կպայքարես, քանի որ գիտես, թե դա ինչպես անել։
Ինչպես միշտ դու ես ասում թիմակիցներիդ, պետք է պայքարել մինչև վերջ, քանի որ ոչ մի անհնարին բան չկա»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Իտալական ակումբի ֆուտբոլիստը պայքարում է կյանքի համար՝ ուղեղի արնազեղումից հետո