Միլանի «Ինտերը» սոցցանցերի իր պաշտոնական էջերում հրապարակում է կատարել՝ նվիրված թիմի փորձառու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն միլանյան գրանդի կազմում անցկացրել է 150-րդ հանդիպումը։
Լուսանկարին կից գրված է. «150 խաղ «ներաձուրիի» կազմում»։
1️⃣5️⃣0️⃣ presenze in nerazzurro ⚫️🔵👏#ForzaInter #InterUdinese pic.twitter.com/CJ9us1dhMr
— Inter ⭐⭐ (@Inter) September 1, 2025
Նշենք, որ Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա հունիսը։



























































