«Ռոմայի» կիսապաշտպան Ջանլուկա Մանչինին բարձր է գնահատել իր նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին՝ ընդգծելով, որ նա ակումբին փոխանցել է հաղթողի մտածելակերպ։
«Ո՞վ էր Մոուրինյուն իմ կարիերայի համար։ Հրեշ, որը եկավ և ստիպեց ինձ մտածել՝ «Այո՛, նա կարող է փոխել իմ և մեր բոլորի պատմությունը»։ Ժոզեն մեզ տվեց խարիզմա, վստահություն և հաղթողի մտածելակերպ։ Դաշտում ես նրա առաջնորդն էի։ Երբեմն չափն անցնում էի, գուցե չափից ավելի էի առաջ գնում, բայց դա անում էի, քանի որ հավատում էի, որ նա մեզ կտանի դեպի հաղթանակ», — ասել է Մանչինին Corriere dello Sport-ի հետ զրույցում։
Մոուրինյոն «Ռոմայի» գլխավոր մարզիչ էր նշանակվել 2021/22 մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Իր առաջին տարում նա թիմը հասցրեց Կոնֆերենցիաների լիգայի հաղթանակի։ Պորտուգալացի մարզիչը «Ստադիո Օլիմպիկոյում» մնաց ևս 18 ամիս՝ այդ ընթացքում թիմը հասցնելով Եվրոպա լիգայի եզրափակիչ, սակայն 2024 թվականի հունվարին ակումբը բաժանվեց նրանից՝ մի շարք անհաջող արդյունքների պատճառով։




























































