Աշխարհի խոշորագույն խառը մենամարտերի (MMA) կազմակերպությունը՝ UFC-ն, սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում ինքնատիպ հրապարակում է կատարել՝ ընդառաջ UFC 331 մրցաշարում հայ մարտիկ Արման Ծառուկյանի սպասվող մենամարտին։
UFC-ի հրապարակած պոստերում Ծառուկյանը պատկերված է կոմիքսների հայտնի հերոս Բեթմենի կերպարով՝ գիշերային քաղաքի ու կարմիր լուսնի ֆոնին։ Լուսանկարի վրա մեծ տառերով գրված է. «Հայկական Բեթմենի վերադարձը» (The Armenian Batman Rises)։
«Ստվեր, որը միշտ թափառում է գահի շուրջ: Արման Ծառուկյանը կմրցի Մաուրիսիո Ռուֆիի հետ այս կիրակի կայանալիք UFC 331 մրցաշարի երկրորդ գլխավոր մենամարտում»,- նշված է հրապարակմանը կից գրառման մեջ:
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյան — Մաուրիսիո Ռուֆի դիմակայությունը կայանալու է Լոս Անջելեսի «Crypto.com» արենայում։ Ըստ տեղեկությունների՝ այս մենամարտում հաղթելու դեպքում հայ մարտիկը լուրջ հայտ կներկայացնի չեմպիոնական գոտու համար պայքարելու համար, իսկ մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը։



























































