Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի մասին՝ ընդգծելով պորտուգալացի մասնագետի բացառիկ խելքն ու առաջնորդի որակները։
«Ինձ համար Մոուրինյոն յուրահատուկ մարդ է։ Նա իմ կյանքում հանդիպած ամենախելացի անձնավորություններից մեկն է։ Նա գիտի՝ ինչպես ղեկավարել թիմը և իսկական առաջնորդ է»,- Մբապեի խոսքերն է մեջբերում իսպանական AS պարբերականը։
Հիշեցնենք, որ Մոուրինյուն մադրիդյան ակումբի ղեկը ստանձնել է այս տարվա հունիսին։ 63-ամյա մասնագետի հետ կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։ Իսպանիայի Լա լիգայի մեկնարկային 6 տուրերից հետո «արքայական» ակումբը վաստակել է 15 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ ընդամենը 3 միավորով զիջելով առաջատար «Բարսելոնային»։
Հավելենք, որ «Յուրահատուկը» նախկինում ևս մարզել է «Ռեալը». 2010-ից 2013 թվականներին նրա գլխավորությամբ թիմը նվաճել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև դարձել երկրի Գավաթակիր և Սուպերգավաթակիր։
























































