Զագրեբի «Դինամոյի» 16-ամյա եզրային հարձակվող Կարդոսո Վարելան գրավել է «Բարսելոնայի» ուշադրությունը։ Կատալոնական ակումբը ցանկանում է ձեռք բերել երիտասարդ ֆուտբոլիստին, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» պատրաստ է վճարել 5 միլիոն եվրո երիտասարդ պորտուգալացու համար, սակայն գործարքի ընդհանուր արժեքը կարող է հասնել 20 միլիոն եվրոյի՝ բոնուսների և լրացուցիչ պայմանների շնորհիվ։
Հաղորդվում է, որ հնարավոր տեղափոխությունից հետո Վարելան վարձավճարով կմնա «Դինամոյում»՝ զարգանալու համար, և «կապտանռագույններին» կմիանա 2026 թվականի ամռանը։