«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Մարտինը ստացել է աջ ձեռքի մատի տեղաշարժ։
Նա երեքշաբթի օրը կենթարկվի վիրահատության՝ բժիշկ Միրի ղեկավարությամբ և ակումբի բժշկական ծառայության հսկողությամբ։ Վիրահատությունից հետո կհրապարակվի լրացուցիչ հայտարարություն։
Անցած մրցաշրջանում Մարտինը մասնակցել է 42 խաղի բոլոր մրցաշարերում՝ աչքի ընկնելով մեկ խփած գոլով և վեց գոլային փոխանցմամբ։
Նրա գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառ։