Արգենտինական «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոն կմիանա «Ռեալ Մադրիդին»։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ արգենտինացին վեց տարվա պայմանագիր է կնքել իսպանական ակումբի հետ։
Տրանսֆերի արժեքը գնահատվում է մոտ 45 միլիոն եվրո։
«Ռիվեր Փլեյթը» մտադիր է համոզել Մաստանտուոնոյին մնալ թիմի հետ մինչև ակումբային Աշխարհի առաջնությունը և մրցաշարից հետո միանալ «Ռեալ Մադրիդին»։
Տրանսֆերի պաշտոնական հաստատումը սպասվում է հաջորդ շաբաթ։