Մադրիդի «Լեգանեսը» Իսպանիայի Լա լիգայի 38-րդ տուրում 3-0 հաշվով ջախջախել է «Վալյադոլիդին», բայց միևնույն է դարձել է երրորդ թիմը, որը դուրս է մնացել Լա լիգայից։
Իսպանական ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնում իր տեղը պահպանելու համար «Լեգանեսին», բացի հաղթանակից, անհրաժեշտ էր, որ զուգահեռաբար ընթացող խաղում «Էսպանյոլը» կա՛մ պարտվեր «Լաս Պալմասին», կա՛մ գոնե ոչ-ոքի խաղար։ «Էսպանյոլը», սակայն վստահ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։
Այսպիսով, «Լեգանեսը» 38 տուրից հետո ունի 40 միավոր և Լա Լիգայում հայտնվելուց մեկ տարի անց նորից վերադառնում է Սեգունդա։
Ավելի վաղ Իսպանիայի բարձրագույն լիգայից ժամանակից շուտ դուրս էին մնացել նաև «Վալյադոլիդը» (16 միավոր), որը զբաղեցրել է 20-րդ տեղը, և «Լաս Պալմասը» (32), որը զբաղեցրել է նախավերջին՝ 19-րդ տեղը։