Մադրիդի «Ռեալի» և «Ատլետիկ Բիլբաոյի» վինգեր Նիկո Ուիլյամսի միջև որևէ կապ չի եղել։ Այս մասին հայտնել է AS-ի լրագրող Խոակին Մարոտոն X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ չնայած Marca-ի այն հաղորդագրություններին, որ մադրիդյան գրանդը պատրաստ է «Ատլետիկին» վճարել 58 միլիոն եվրո իսպանացի ֆուտբոլիստի հետ պայմանագրի վաղաժամկետ խզման համար, «Ռեալը» չի քննարկում այս տարբերակը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «սերուցքայինների» ղեկավարությունը ցանկանում է պայմանագիր կնքել Ուիլյամսի հետ, քանի որ «Բարսելոնան» նախկինում հետաքրքրություն էր ցուցաբերել նրա նկատմամբ։ Ակումբը նաև պատրաստ է բաժանվել բրազիլացի Ռոդրիգո Գոեսից՝ այս գործարքի համար։
22-ամյա կիսապաշտպանն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 խաղի, խփել 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Ուիլյամսի պայմանագիրն «Ատլետիկի» հետ լրանում է 2027 թվականի ամռանը։ Transfermarkt կայքում ներկայացված տվյալների համաձայն՝ խաղացողի շուկայական արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։