Կրիշտիանու Ռոնալդուն հնարավոր է լքի Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը» այս ամռանը։
Marca-ի տեղեկություններով՝ 40-ամյա հարձակվողը դժգոհ է ևս մեկ անգավաթ մրցաշրջանից և կարող է լրջորեն դիտարկել բրազիլական ակումբից ստացած առաջարկը։
Հաղորդվում է, որ հետաքրքրված ակումբը մասնակցելու է 2025 թվականին ԱՄՆ-ում կայանալիք ակումբային աշխարհի առաջնությանը, որը պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի 32 թիմի մասնակցությամբ։
Բրազիլիան այս մրցաշարում կներկայացնեն «Պալմեյրասը», «Բոտաֆոգոն», «Ֆլամենգոն» և «Ֆլումինենսեն»։