Օլի Ուոթքինսը դարձել է «Աստոն Վիլայի» ամենաարդյունավետ ֆուտբոլիստն Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Նա երեկ խփեց հաղթական գոլը «Բորնմուտի» դեմ հանդիպմանը (1-0):
Անգլիացի հարձակվողն այժմ 75 գոլ ունի Պրեմիեր լիգայում Բիրմինգհեմի ակումբի կազմում։
Նա դարձավ ակումբի լավագույն ռմբարկուն մրցաշարում՝ գերազանցելով Գաբրիել Ագբոնլահորին։
Ուոթքինսը Պրեմիեր լիգայում այս մրցաշրջանում խփել է 16 գոլ։