«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մոտ է «Ռեալ Մադրիդի» հետ պայմանագիր կնքելուն։ Այս մասին հայտնել է լրագրող և ինսայդեր Մատեո Մորետոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի մասնագետը առաջիկա օրերին կհանդիպի «Բայերի» հետ՝ նրանց տեղեկացնելու Իսպանիա տեղափոխվելու իր ցանկության մասին։
Նշվում է նաև, որ մադրիդյան թիմի ներկայիս մարզիչ Կարլո Անչելոտին մոտ է Արքայական ակումբից հեռանալուն։
Բրազիլիայի ազգային հավաքականը վերջնականապես համաձայնեցնում է իտալացի մասնագետի հետ պայմանագրի բոլոր մանրամասները։ Անչելոտին արդեն տվել է իր հավանությունը աշխարհի հնգակի չեմպիոնների թիմը գլխավորելուն։